Պակիստանի ոստիկանությունը նախկին վարչապետին մեղադրում է ահաբեկչության մեջ
Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության շրջանակում։
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա մեղադրել է ոստիկանությանը և դատական համակարգին իր մտերիմ օգնականին կալանավորելու և խոշտանգելու մեջ:
Հիմա երկրում մեծ լարվածություն է, նախկին առաջնորդի աջակիցները հավաքվել են նրա տան մոտ՝ պահանջելով նրան չձերբակալել։ Դեպքի վայրում գտվող ոստիկանները հայտնել են, իրենք այնտեղ չեն եղել նախկին առաջնորդին ձերբակալելու համար, եկել են, որ կարգուկանոն պահպանեն։
Ապրիլին իշխանությունից հեռացվելուց հետո Իմրան Խանը եղել է կառավարության և բանակի մեծ քննադատը:
Շաբաթ օրը հրապարակային ելույթում նախկին պաշտոնյան դատապարտեց Իսլամաբադի ոստիկանապետին և կին դատավորին իր կուսակից գործընկերոջը կալանավորելու և ենթադրյալ վատ վերաբերմունքի համար:
«Դուք նույնպես պետք է պատրաստվեք, քանի որ մենք ձեր դեմ միջոցներ կձեռնարկենք», - ասել էր նա։