«Սուրմալու»-ի պայթյունի գործով արդեն տուժող է ճանաչվել 50 անձ, իսկ մեղադրյալ չկա
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած փլուզման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 90 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ ՏՄ աշխատակիցներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնապես հայտնի է, որ ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է որպես անհետ կորած։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 3-ը դեռ բուժում է ստանում
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ երկու քաղաքացի անհետ կորած է համարվում
- Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
- «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի «Սուրմալու»-ի տարածք այցելությունը և հայտարարությունն արդեն խնդրահարույց են
- Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սուրմալուում պայթյունից զոհվածների համար
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան