Պատերազմն այս շենքն ազատագրելն ու սրանց պատասխանատվության ենթարկելն է․ Գևորգ Գևորգյան
«Դեռ պետք է խոսե՞նք։ Խոսելու ինչ-որ բան կա՞։ Կա՞ մարդ, որ պետք է դեռ հասկանա, որ այս շենքում նստած է մի նապաստակ կա, որը թուրքից է վախենում»,- Հանրապետության հրապարակում հրավիրված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց ռազմական գործիչ, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը:
«Եթե կա Նիկոլ, չկա Հայաստան, չկա Արցախ, չկա հայ ժողովուրդ։ Եթե կա Նիկոլ, թուրքը գալու է ազատ զբոսնի ու տեր կանգնի մեր երկրին։ Եթե մենք տեր չենք կանգնում մեր երկրին, մեզ նորից մասնատելու են, ինչպես՝ մեզ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ պետք է վերացնել առաջին թշնամուն, որը նստած է Կառավարության շենքում։
«Պատերազմն այստեղ է և չպետք է ամիսներով պայքարենք, որ Նիկոլին հեռացնենք։ Դա պետք է լինի հանրության որոշումը, որ չենք ուզում գլուխներս կախ ապրենք։Պատերազմն այս շենքն ազատագրելն ու սրանց պատասխանատվության ենթարկելն է։ Սրանք պետական դավաճաններ են,իսկ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ ժամանակ մեզ կհարգեն բոլորը, այդ թվում՝ մեր հարևանները ու ամբողջ աշխարհը»,- նշեց նա։
Ազատամարտիկն ասում է, որ ամեն կառավարության նիստը նայելիս, տպավորություն է, թե ինֆորմացիա է տալիս Թուրքիային և Ադրբեջանին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ չեք լսում մեր Հայրենիքի ճիչը, ինչո՞ւ չեք օգնում մեր հողին, ջրին․ Նաիրա Մելիքյան
- Հանրապետության հրապարակում անցկացվում է հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան