Էդգար Ղազարյան. Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել չի ստացվել
«Իմ կենսագրության մեջ չկա մի օր, մի դրվագ, որ ես մտածեմ այն թաքցնելու կամ այլ մեկնաբանությամբ ներկայացնելու մասին»,-լրագողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա ասաց՝ 2008-2014 թվականներն անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, Վայոց Ձորի մարզպետ նշանակվել է կուսակցության քվոտայով, կուսակցության անդամկցությունը սառեցվել է միայն դեսպան աշխատելու հանգամանքով։
Ղազարյանն ասաց, շարժման գաղափարը քննարկել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգքյանի հետ։
«Փորձել եմ քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, չի ստացվել։ Քննարկել եմ Վազգեն Մանուկյանի հետ, «Համախմբում» շարժման նախաձեռնության հետ, «Հանրային ձայն» կուսակցության նախագահի հետ, Արթուր Վանեցյանի, Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների հետ, հասարակական գործիչների հետ, երեկ խոսել եմ Արման Թաթոյանի հետ, մի քանի անգամ հանդիպել եմ Իշխան Սաղթելյանի հետ քննարկել, ուզում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ»,-հայտնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Որդիաբար խնդրում եմ՝ տեր կանգնեք ձեր որոշմանը, փոխանցեք ձեր կերտած անկախ հայրենիքը մեզ. Էդգար Ղազարյան
- Ղազարյան. Հրավիրում եմ անկախության հանրահավաքի, կործանումից դեպի վերածնունդ հանրահավաքի
- Էդգար Ղազարյանը Փաշինյանին հրավիրում է հրապարակ՝ կրկնելու չորս տարի առաջ արած հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան