«Հրապարակ». Մասիսում կարծում են, որ այս պատմությունը շարունակություն է ունենալու. Ով էր Էդուարդ Մարգարյանը՝ Լոշտ Էդոն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ուրբաթ օրը նռնակով Մասիսի համայնքապետարան ներխուժած, ապա, ըստ ոստիկանության, ինքնասպանություն գործած Էդուարդ Մարգարյանը, ըստ Մասիսում շրջանառվող լուրերի, եղել է համայնքապետ Դավիթ Համբարձումյանի երբեմնի դաշնակիցը՝ Մասիսի ավագանու անդամ էր 2016-2021 թթ.։
Ավելին, պատմեցին, որ քաղաքապետի եղբայրը` Գոռ Համբարձումյանը, Է. Մարգարյանի՝ Լոշտ Էդոյի միջոցով բազում «գործեր» է արել, և արդյունքում փողի պարտք-պահանջի խնդիր է առաջացել նրանց միջև։ Նա տևական ժամանակ քաղաքապետի հետ հանդիպում է պահանջել, փորձել է նրանից ստանալ իր «ստանալիքը» և, ըստ մեր աղբյուրի, դեպքի օրն էլ ժամադրություն է փորձել պլանավորել, բայց Դավիթ Համբարձումյանը մերժել է, որից հետո Էդոն վերցրել է զենք-զինամթերքն ու գնացել քաղաքապետարան։
Պատմում են՝ վերջին շրջանում նա որոշ տարօրինակություն էր դրսևորել, թերևս պայմանավորված խմիչքի չարաշահմամբ։ Ի դեպ, չնայած դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը, բայց մինչև երեկ դեռ դին դիահերձարանից տուն չէին տարել, քանի որ հարազատները պահանջել են, որ դատաբժշկական եզրակացության մեջ հանգուցյալի մարմնի վրա առկա բոլոր վնասվածքները նշվեն։ Ասում են` ամիսներ առաջ նրա ուսին են կրակել, հետո գործը ծածկադմփոց արել, և հայրը պահանջում է, որ դա ֆիքսեն։ Դեպքից րոպեներ հետո Դավիթ Համբարձումյանը գրառում արեց. «Տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ»:
Մասիսում կարծում են, որ այս պատմությունը շարունակություն է ունենալու` հանգուցյալի ավագ եղբայրը բավականին տաքարյուն երիտասարդ է, և հայտնի չէ, թե ինչպես կպահի իրեն եղբոր մահից հետո»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ռուսական կողմը հաստատել է, որ դեռևս մեկ տարի կա նախագծի քննարկման համար
- «Փաստ». Առաջին հերթին նկատի է առնվում զուտ իշխանության «գրպանում» լինելու փաստը
- «Հրապարակ». Պապիկյանը ճնշումների ներքո դիմում է գրել, մեկ օր անց գնացել` հետ է վերցրել դիմումը
- «Փաստ». Իշխանությունները նախատեսում են ստեղծել ներքին գործերի նախարարություն. Ով է պայքարում ղեկավարի պաշտոնի համար
- «Ժողովուրդ». Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ
- «Հրապարակ». Ավանդական ընդդիմադիր ուժերը ձեռնպահ են մնացել ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա