Իշխան Սաղաթելյան. Մանդատներն անհրաժեշտ են
«Մանդատները պահելու անհրաժեշտություն կա։ Դրանք ծառայում են մեր ժողովրդին, դրանք չեն սպասարկելու Նիկոլի բեած օրակարգը»,-ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Նա նշել է, ինչ լուծում էլ լինի, կայացվի, վերջին հանգուցալուծումը տեղիէ ունենալու խորհրդարանում. «Եւ պաշտոնանկության, և հրաժարականի դեպքում։ Մանդատները մեզ անհրաժեշտ են։ Պատգամավորներն ունեն գործիքակազմեր, որոնցից դեռ օգտվելու ենք՝ դա կլինի միջազգային գործունեություն պատվիակությունների կազմում, հայտարարություններ, հարցադրումներ։ Բայց վերադառնալ այն իրավիճակին, ինչ կար մինչև մայիսի 1-ը, դա պարզապես փակ է։ Այսինքն այդ մանդատներն անհրաժեշտ են։ Այդ մանդատները ծառայելու են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերի սպասարկմանը»։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ են ստանում, Սաղաթելյանը հակադարձել է. «Մենք աշխատավարձ չենք ստանում, որ Նիկոլի, ազգակործան ՔՊ-ի օրակարգը սպասարկենք։ Մենք մանդատ ենք ստացել, աշխատավարձ ենք ստանում այդ քաղաքականության դեմ պայքարելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին