Ղազարյան. Հրավիրում եմ անկախության հանրահավաքի, կործանումից դեպի վերածնունդ հանրահավաքի
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որ այսօր հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում, օրը սկսեց իր տանը Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարմամբ։
«Եվ այս օրը իմ տնից, իմ օջախից ես մեկնարկում եմ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով»,-ասաց նա ու նստեց դաշնամուրի դիմաց։
Ղազարյանը նշեց, այսօր հրավիրում է ոչ սովորական հանրահավաքի, այլ անկախության, կործանումից դեպի վերածնունդ հանրահավաքի։
«Ես վստահ եմ, որ այսօր Հանրապետության հրապարակում լինելու են բոլոր հայրենասեր, արժանապատիվ, ինքնասեր մարդիկ, որոնք թույլ չեն տալու, որ իրենց խաբեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանը Փաշինյանին հրավիրում է հրապարակ՝ կրկնելու չորս տարի առաջ արած հայտարարությունը
- Դատը շահել ենք․հանրահավաքը տեղի կունենա մեր նախանշված օրը, Էդգար Ղազարյան
- Արթուր Վանեցյան. Աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը
- Էդգար Ղազարյանը քաղաքապետարանից մեծ աղբամաններ է խնդրում
- Ո՞վ է Էդգար Ղազարյանը. Ներկայացնում է Ռուբեն Մելիքյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան