Այսօր իմ 34 տարվա կենսագրությունը թոռանս հպարտությունից հանվեց. ԳԽ նախկին պատգամավոր
«Ժամը 7-ից վեր եմ կացել, որ Ալավերդուց հասնեմ Երևան»,- այսպես իր խոսքը սկսեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստում։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրի ամեն տառի, բառի համար կռվում էին, մինչդեռ այսօր այդ հռչակագիրն ընդունող իր գործընկերները, որոնք Երևանում կամ երևանամերձ տարածքներում են ապրում, չեն մասնակցում այս նիստին:
«Այսօր քաղաքական դաշտն իրենց ձեռքն են վերցրել այն երիտասարդները, որ 1990 թվականից հետո են ծնվել, և տեղյակ չեն, որ Գերագույն խորհրդում 60-ից ավելի գիտության դոկտոր-պրոֆեսորներ ունեինք, գրողներ՝ Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Մերուժան Տեր-Գուլանյան։ Կար սրտացավություն, դող՝ հայրենիքի համար, կռիվ էինք տալիս, իրար շատ ծեծել ենք, արյունոտել ենք, բայց վերջում իրար հետ համբուրվել ենք, քանի որ մի գեղեցիկ օրենք ենք ընդունել, նման հռչակագիր ենք ստեղծել։
90-ականներից հետո ծնված երիտասարդությանը, որ սրճարաններում եմ տեսնում կամ այլ զվարճանքի վայրերում, ուզում եմ ասել՝ մի հատ նայեք մեր հագուկապին, այս ենք մենք՝ նախկիններս: ԳԽ պատգամավորներից շատերին գիտեմ, որ այսօր նույնիսկ տրանսպորտի գումար չի ունեցել, որ նիստին մասնակցի»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանից դուրս են եկել 4 նախագահ, 6 վարչապետ, տարբեր նախարարներ, ԱԱԾ պետեր. «Էն թվերին անհանգստանում էինք, իրար ասում էինք՝ սա կարո՞ղ է ԿԳԲ-ի գործակալ լինի, իսկ այսօր չորս կողմդ նայում ես և չգիտես, թե որ երկրի գործակալ է»:
Նա նաև նշեց, որ 1990-ականներին 30-ից ավելի պատգամավորներն էլ խորհրդարանի փափուկ աթոռները թողած ամիսներով, տարիներով առաջնագծում էին։
«Իմ տղաները հպարտանում էին, որ այս հռչակագրի, երկրի անկախության գործում փոքր մասնակցություն ունեցողներից մեկն էլ իրենց հայրն է, հպարտանում էին, որ նաև պատերազմի մասնակից եմ եղել, այսօր չգիտեմ, թե թոռս ինչո՞վ պետք է հպարտանա։
«Ասի՝ պապիկս ազատագրեց այս տարածքը, որը չկա՞: Այսօր իմ 34 տարին գողացվեց, իմ 34 տարվա կենսագրությունը իմ թոռան հպարտությունից հանվեց։ Ես եկել եմ այսօր իմ բողոքը հայտնեմ, ասեմ, որ վաղը ես, իմ թոռը որևէ բան չունենք հպարտանալու: Ես վստահ եմ, որ ԳԽ այս բոլոր պատգամավորները մեկ մարդու նման այսօր էլ պատրաստ են գնալ Լաչինի միջանցքում նստել, եթե պետք է, առաջնագծում կանգնել: Հույս ունեմ, որ առաջիկայում մենք ավելի լուրջ ձևով կհավաքվենք բոլոր պատգամավորներով, քանի որ մենք ենք կրողը այս հրաշք հռչակագրի»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ո՞վ ես դու, Ռուբինյան, որ ինչ-որ ավտովթարի առիթով ցավակցություն ես հայտնում Քըլըչին». ԳԽ պատգամավոր
- Ներկայիս իշխանություններն Անկախության հռչակագրի նկատմամբ դրսևորում են հանցավոր անտարբերություն. ԳԽ պատգամավոր
- Որդիաբար խնդրում եմ՝ տեր կանգնեք ձեր որոշմանը, փոխանցեք ձեր կերտած անկախ հայրենիքը մեզ. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին