«Փեթակ»-ի տնտեսվարողների բողոքից հետո փողոցը միակողմանիորեն բացվել է
Որոշում է կայացվել միակողմանի բացել Քրիստափորի փողոցի փակ ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակը՝ հիշեցնելով, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։
«Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։
Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու»-ի պայթյունի գործով արդեն տուժող է ճանաչվել 50 անձ, իսկ մեղադրյալ չկա
- «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 3-ը դեռ բուժում է ստանում
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ երկու քաղաքացի անհետ կորած է համարվում
- Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան