«Փաստ». Իշխանությունները նախատեսում են ստեղծել ներքին գործերի նախարարություն. Ով է պայքարում ղեկավարի պաշտոնի համար
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, իշխանությունները նախատեսում են վերստին ստեղծել ներքին գործերի նախարարություն։ Տեղեկությունների համաձայն, այն ունենալու է բավական լայն լիազորություններ և ընդգրկուն գործիքակազմ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները նախատեսում են այդ գործընթացը սկսել առաջիկա ԱԺ նստաշրջանում, իսկ նախարարության ձևավորումն ավարտել մինչև տարեվերջ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության ներսում լուրջ պայքար է գնում նման բազմաֆունկցիոնալ նախարարության ղեկավարի պաշտոնի համար, ավելին՝ ներկուլիսային թեժ «մարտեր» են ընթանում։
Թերթի տեղեկություններով, այդ պաշտոնի համար մի քանի պայքարող կա, որոնցից ամենաակտիվը Անդրանիկ Քոչարյանն է, որի թեկնածությանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեմ է քպականների մեծ մասը»։
Նույն թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ քննարկումների մեջ է, թե ում են նշանակելու նոր ձևավորվելիք ներքին գործերի նախարար:
Ինչպես հայտնի է, Ոստիկանությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորվելով ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն: Այս կառույցի ստեղծման մասին դեռ խոսակցություններից ի վեր այդ պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվել, այդ թվում՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի անունը, սակայն իշխող թիմում կարծես թե հակված են այլ որոշում կայացնելու, քանի որ Հակոբ Սիմիդյանի աշխատանքից դժգոհ են, և նոր բացահայտումներ են եղել: Առաջիկայում այդ մասով «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ կներկայացնի:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այժմ իշխանությունները որպես ներքին գործերի նախարար են տեսնում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
Թեև նա հրապարակային կերպար չէ, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ամբիոնից խոսելու, այնուամենայնիվ այս պահին ՔՊ թիմում քննարկումները Ղազարյանի ուղղությամբ են: ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թերևս կզբաղեցնի Վահե Ղազարյանի առաջին տեղակալը՝ Արամ Հովհաննիսյանը: Վերջնական որոշում, սակայն, դեռ չկա»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ
- «Հրապարակ». Ավանդական ընդդիմադիր ուժերը ձեռնպահ են մնացել ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան