300 հրշեջ որերորդ օրն է չեն կարողանում մարել Բորջոմիում բռնկված հրդեհը
Բորջոմիում՝ Զորեթի-Քվաբիսխևիի մերձակայքում, մինչ այժմ չեն կարողացել մարել կրակը։ sknews-ը հայտնում է, որ երեկ աղետի գոտում է եղել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրա խոսքով՝ վատ եղանակը խանգարում է հրդեհի մարմանը։
«Ոչ բոլոր օջախներն են տեղայնացված, աշխատանքներ են տարվում հանգցնելու համար, քանի որ երեկ քամի էր գրեթե տեղայնացված կրակը նորովի բռնկվեց և տեղափոխվեց երկրորդ սար, այսօր դեռ փոքր օջախներ կան,կան նաև ակտիվ օջախներ։Ներգրավված է ավելի քան 1200 մարդ, աշխատում է 110-120 միավոր տեխնիկա։ Տրակտորներն աշխատում են ճանապարհը կառուցելու համար, քանի որ ֆիզիկապես չեն դիմանում, եթե անգամ ջուր չհասցնես, կրակը չես կարողանա հանգցնել։Դրա համար էլ աշխատում են ճանապարհաշինության վրա»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր օգոստոսի 19-ին, Բորջոմիի Զորեթի-Քվաբիսխևի մերձակայքում։Հրշեջներին մինչ այժմ չի հաջողվել նրան հայտնաբերել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 4 ուղղաթիռ,սակայն ուժգին քամին ու դժվարամատչելի վայրերը խանգարում են փրկարարներին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Բորջոմիի քաղաքապետարանում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։Հրդեհաշիջման աշխատանքներում այս պահին ներգրավված է 300 հրշեջ, Հատուկ հանձնարարությունների վարչության 300 աշխատակից և ՊՆ առաջին բրիգադի զինվորները։
Դգվարի գյուղի մոտ արտակարգ շտաբ է ստեղծվել։
Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ հրդեհներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան