Ներկայիս իշխանություններն Անկախության հռչակագրի նկատմամբ դրսևորում են հանցավոր անտարբերություն. ԳԽ պատգամավոր
«Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար, հավաքվել ենք նշելու Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձը, բայց եկել ենք մի փոքր տագնապով, խորին մտահոգությամբ, եկել ենք նաև մեր փորձառությունը, մեր կոչը հնչեցնելու ժողովրդին, համայն հայությանը, Արցախին և ասելու, որ մենք գտնվում ենք շատ վտանգավոր եզրափուլում»,- Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստում հայտարարեց ՀՀ ԳԽ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը։
Այս իմաստով, ըստ նրա, այս նիստն իրականում ունի պատմական նշանակություն։ Նա շնորհակալություն հայտնեց նիստի կազմակերպիչ, «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։
Մեխակ Մխիթարյանը նշեց, որ Գերագույն խորհրդի պատգամավորները կանգնած են եղել երկրի անկախության, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման և նրանց հետագա կայացման ակունքներում։
«Այսօր ես եկել եմ սրտի շատ մեծ ցավով, որ մեր ստեղծած ժողովրդավարական ինստիտուտների գոյությունը, նրանց նշանակությունը, նրանց պատմական առաքելությունը, ցավոք սրտի, այսօր ոչ միայն ոտնահարվել են, ոչ միայն անտեսվել են, այլև անթույլատրելի ձևով այդ մասին չեն ուզում ընդհանրապես խոսել։
Օրինակ, ի՞նչ վարք դրսևորվեց Սահմանադրական դատարանի նկատմամբ, սա՞ է ժողովրդավարությունը։ Իմ սիրտը ցավում է, որ մենք ստեղծել ենք այդ ժողովրդավարական ինստիտուտները, բայց դրանց նկատմամբ վերաբերմունքը, ցավոք սրտի, այսօր իշխանություններն ընդհանուր առմամբ անտեսում են և պատշաճ ուշադրության չեն արժանացնում»,- ասաց Մեխակ Մխիթարյանը։
Ինչ վերաբերում է Անխակության հռչակագրին, նա նշեց, որ այն լոկ փաստաթուղթ չէ, հռչակագիրը նույնպես ինստիտուտ է, ինչպես նախագահակ ինստիտուտը, քանի այն ավելի բարձր է դրված նույնիսկ Սահմանադրությունից։
«Անկախության հռչակագրի նկատմամբ չկա պատշաճ վերաբերմունք։ Երբ վերլուծում ենք, տեսնում ենք, որ այսօրվա իշխանություններն ընդհանրապես, ինչպես Սահմանադրության նկատմամբ, այնպես էլ Հռչակագրի նկատմամբ հանցագործ անտարբերություն են դրսևորում։ Ներողություն եմ խնդրում շատ տհաճ օրինակ բերելու համար, բայց դարձրել են փալաս, դարձրել են ոտքի տակի տրյապկա, և չի կարելի այդ մասին բարձրաձայն չասել։ Ներկայիս իշխանություններն Անկախության հռչակագրի նկատմամբ դրսևում են հանցավոր անտարբերություն»,- ընդգծեց Մեխակ Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու