Մասիսի քաղաքապետ. «Ազատություն» ռադիոկայանի անընդունելի գործելաոճի վերաբերյալ պատրաստվում եմ նամակ ուղարկել ԱՄՆ դեսպանատուն և ԱՄՆ կառավարությանը
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է օրեր առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ «Ազատություն» ՌԿ-ի պատրաստած ռեպորտաժին.
«Սիրելի հայրենակիցներ,
Մեր համայնքապետարանում օրերս տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, որի մանրամասներն այս պահին գտնվում են իրավապահ մարմինների քննության ներքո:
Առ այս պահն առիթ չեմ ունեցել իրավապահների աշխատանքի պրոֆեսիոնալության նկատմամբ կասկած հայտնելու, սակայն նույնը չեմ կարող ասել որոշ ԶԼՄ-ների մասին:
Ցանկանում եմ արձանագրել, որ «Ազատություն» ռադիոկայանը որդեգրել է ցածր և զազրելի գործելաոճ՝ ըստ իր քաղաքական նախասիրությունների փորձելով շահարկել մարդու արյունը, մահվան հանգամանքները և հարազատների վիշտը:
Գործելաոճի ստորությունն այն է, որ լրատվամիջոցը փորձում է վշտի մեջ գտնվող և իրենց հարազատի մահվան հանգամանքներին բացարձակապես անտեղյակ ընտանիքի անդամներից կորզել ենթադրություններ և տիրաժավորել այդ ենթադրությունները՝ փորձելով հերթական անգամ վարկաբեկել իրենց քաղաքականապես անհնազանդ գործիչներին, տվյալ դեպքում՝ ինձ:
Ցավում եմ, որ իրեն լրատվական համարող կառույցը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, ունակ է ստորաբար շահարկել մարդու մահվան հանգամանքները: Սա անընդունելի է ու դուրս է թե լրագրողական և թե մարդկային էթիկայի նորմերից:
Նշեմ, որ «Ազատություն» ռադիոկայանի անընդունելի գործելաոճի վերաբերյալ պատրաստվում եմ նամակ ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և ԱՄՆ կառավարությանը, որպեսզի ամերիկյան հարկատուները ևս տեղյակ լինեն իրենց հարկերից ֆինանսավորվող կառույցի ցածրակարգ աշխատաոճի մասին:
Համբերություն բոլորիս…»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մասիսում կարծում են, որ այս պատմությունը շարունակություն է ունենալու. Ով էր Էդուարդ Մարգարյանը՝ Լոշտ Էդոն
- Մասիսի քաղաքապետարանում ոստիկանները մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին
- Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված անձն ինքնասպան է եղել
- Մասիսի քաղաքապետարան մտած զինված տղամարդու հետ փորձում է խոսել մայրը
- Մասիսի քաղաքապետը դիմել է բնակիչներին
- Մասիսի քաղաքապետարան մտած զինված անձը կրակում է
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին