«Նույնիսկ եթե վաղը աշխարհի վերջն է,...»՝ կոչ օգնելու երեխաներին
Բարերար Թերեզա Մխիթարյանը կոչ և խնդրանք ունի՝ օգնել անապահով երեխաներին գրենական պիտույքներով։
«Ամեն տարի Հայաստանի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր երեխաների սեպտեմբերի մեկից առաջ նվիրում ենք դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Շատ ընտանիքներ միջոց չունեն երեխաներին ամենաանհրաժեշտ պարագաներով ապահովելու:
Երեխաները շատ են ուրախանում, մենք էլ՝ հետները , երբ տեսնում ենք նրանց փայլող ու ուրախ աչքերը :
Ովքեր ցանկանում են միանալ, կարող են գրենական պիտույքների փաթեթ պատրաստել և փոխանցել Gevorg Gyarakyan-ին կամ ինձ կարող
եք գրել :
Արցախցի մի շատ լավ ընկեր ունեմ, միշտ ասում է. « Նույնիսկ եթե վաղը աշխարհի վերջն է , անպայման այսօր ծառ տնկեք …..»։
Շնորհակալություն»,- հայտնում է նա իր ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան