Կալանավորված Ավետիք Չալաբյանի ուղերձն ընթերցեց կինը
«Ավետիքը տասնյակ քաղբանտարկյալներից մեկն է։ Մենք միակը չենք, որ անարդարության զոհ է։ Մեր կողքին են նաև զոհված զինծառայողների ծնողները, որոնք մինչ օրս պայքարում են ճշմարտությունն իմանալու իրենց իրավունքի համար»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։
Նա ընդգծեց, որ եթե Ավետիք Չալաբյանը լիներ ազատության մեջ, ապա կլիներ Հանրապետության հրապարակում։ Թեև նա կալանավորված է, սակայն Անահիտ Ադամյանն ընթերցեց Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրից։
«Սիրելի հայրենակիցներ, այսօր լրանում է ՀՀ Անկախության հռչակագրի ըբդունման 32-րդ տարեդարձը։ Հռչակագիրն ընդունվել է, երբ կանգուն էր Խորհրդային միությունը, սակայն նրա կազմաքանդման արագ ընթացքը մեզ՝ հայերիս, հույս էր ներշնչում, որ վերջապես կվերագանգնենք մեր անկախ պետականությունը, կկարողանանք ազատագրել և միավորել Արցախը, կկառուցենք ազգային երկիր՝ գրավիչ բոլոր հայերի համար։ Մենք այդ պահին լավագույն իղձերը դրեցինք այդ հողակտորի մեջ և դուրս եկանք նավարկության՝ փոթորկոտ օվկիանոսի ալիքներին ընդառաջ։ 32 տարի անց մեր հասած հանգրվանը հակասական է․․․»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմն այս շենքն ազատագրելն ու սրանց պատասխանատվության ենթարկելն է․ Գևորգ Գևորգյան
- Ինչո՞ւ չեք լսում մեր Հայրենիքի ճիչը, ինչո՞ւ չեք օգնում մեր հողին, ջրին․ Նաիրա Մելիքյան
- Հանրապետության հրապարակում անցկացվում է հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան