Սեպտեմբերի 2-ի հանրահավաքին պետք է մասնակցի նաև նորընտիր վարչապետը․ Էդգար Ղազարյան
«Ես ակնկալում եմ օպերատիվ և արագ որոշում ընդդիմության և իշխանության բոլոր պատգամավորներից։ Քաջատեղյակ եմ «Դիմադրություն» շարժման բոլոր գործողություններից։ Հայտարարված է հանրահավաք սեպտեմբերի 2-ին, ինչպես միշտ, ես կմասնակցեմ այդ հանրահավաքին, բայց այդ հանրահավաքին պետք է մասնակցի ՀՀ նորընտիր վարչապետը։ Օգոստոսի 31-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում՝ ՀՀ ,ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Այդ հանդիպմանն այլևս չպետք է մասնակցի Նոյեմբերի 9-ի կապիտուլացիան ստորագրած վարչապետը»,- ամփոփելով այսօր տեղի ունեցած հանրահավաքը՝ կոչով հանրությանն ու քաղաքական գործիչներին դիմեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ պետք է անել ամեն բան, որպեսզի մինչև օգոստոսի 31-ը ունենանք նոր վարչապետ։
«Եթե մեզ այլ բան հնարավոր չլինի փրկել, ապա այս փոփոխությունը կարող է փրկել Բերձորի ճակատագիրը։ Ակնհայտ է, որ այդ գործողությունը կսառեցվի՝ Հայաստանում ներքաղաքական փոփոխությունների արդյունքում։ Պետական բանակցությունները կունենան այլ բովանդակություն և այլ արդյունք»,- ասաց նա։
Նա այն համոզմանն է, որ Փաշինյանը հենց այնպես իշխանություն չի տալու։
Ղազարյանը կարծում է, որ միակ ճանապարհը նրան Կառավարությունում անվստահություն հայտնելն է։
ԱԺ-ում բոլոր պատգամավորները
«Այս օրվանից հայտարարում եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պաշտոնական գործընթաց և դա արվում է Անկախության հռչակման օրը»,- ասաց նա և վերջում հավելեց․
«Մեր հաջորդ հանդիպումը պետք է լինի ԱԺ բակում վարչապետի ընտրության ժամանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չկայացավ
- Պատերազմն այս շենքն ազատագրելն ու սրանց պատասխանատվության ենթարկելն է․ Գևորգ Գևորգյան
- Ինչո՞ւ չեք լսում մեր Հայրենիքի ճիչը, ինչո՞ւ չեք օգնում մեր հողին, ջրին․ Նաիրա Մելիքյան
- Հանրապետության հրապարակում անցկացվում է հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան