Հանրապետության հրապարակում անցկացվում է հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքը։
Այստեղ են քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ, արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ, քաղաքացիներ։
Հանրահավաքի մեկնարկին հնչեց Հայաստանի պետական օրհներգը, ապա լռությամբ ներկաները հարգեցին արցախյան պատերազմներում անմահացած զինծառայողների հիշատակը։
«Զոհված զինծառայողների հիշատակը հարգելուց հետո ոչ ոք չունի առաջինը խոսելու իրավունքը, քան զոհվածի մայրը։ Տիկին Նաիրային ես ճանաչել եմ վերջին ամիսների ընթացքում։ Եվ ես եմ ցնցվել նրա վշտից, հայրենիքին տվել է իր ամենաթանկը՝ մինուճար որդուն։ Որդու մասունքներին սպասել է ամիսներ շարունակ ու նոր հանձնել հողին, ավելի թանկացնելով, սրբացնելով այդ հողը, որը նենգ սրիկաները պատրաստ են գրիչով հանձնել թշնամուն։ Ո՞վ պետք է դա ների, ոչ ոք չի ների»,-ասաց Ղազարյանը՝ խոսքը փոխանցելով զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մորը՝ տիկին Նաիրային։
Ղազարյանն ասաց՝ այդ հողի վրա դեռ բերք է աճելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան