«Հրապարակ». Պապիկյանը ճնշումների ներքո դիմում է գրել, մեկ օր անց գնացել` հետ է վերցրել դիմումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները Տավրոս Սափեյանի հաղթանակի համար գործի են դնում հնարավոր և անհնար բոլոր միջոցները։
Գրել էինք, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո Թալինը մեկ անգամ էլ է խոշորացվելու: Մի քանի խոշոր համայնքներ Թալինին միացնելու նպատակը մեկն է՝ այդ համայնքների բնակիչների քվեն կորզելը` հօգուտ իշխանական թեկնածուի: Խոսքն Արագածավան, Արտենի, ևս 3 համայնքի մասին է։ Պարզվում է՝ ամիսներ առաջ Արագածավանի 20-ամյա համայնքապետ Անդրանիկ Պապիկյանին պարտադրել են դիմում գրել, հեռանալ, նրա փոխարեն Սափեյանի մտերիմին՝ ոմն Արթուր Հովսեփյանի նշանակել են ԺՊ։
Պապիկյանը ճնշումների ներքո դիմում է գրել, մեկ օր անց գնացել` հետ է վերցրել դիմումը, սակայն ՔՊ-ն դատարանով կասեցրել է նրա գործունեությունը։ Իսկ ընտրություններից առաջ Պապիկյանին կրկին հետողորմյա են արել, որ Սափեյանի համար գյուղից ձայներ ապահովի և եղբորորդուն՝ Աղաջան Պապիկյանին, ընդգրկել են ՔՊ ցուցակ, իսկ Արթուր Հովսեփյանին էլ ցուցակի երկրորդ համար են գրել, որ երկու ֆրոնտով Արագածավանից ձայն հավաքեն։ Նշենք, որ Թալինում հինգ ուժ է հայտ ներկայացրել՝ Ֆիրդուս Զաքարյանի «Կայունությունը», ՔՊ-Ն, Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստանը», «Ապրելու երկիրը» և Հայ հեղափոխական դաշնակցությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Իշխանությունները նախատեսում են ստեղծել ներքին գործերի նախարարություն. Ով է պայքարում ղեկավարի պաշտոնի համար
- «Ժողովուրդ». Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ
- «Հրապարակ». Ավանդական ընդդիմադիր ուժերը ձեռնպահ են մնացել ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա