«Ժողովուրդ». Փաշինյանը կառավարության կաբինետի ղեկավարի հրաժարականի մասին իրարամերժ հայտարարություններով հերթական անգամ ստել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ից ի վեր՝ իշխանության գալուց հետո, մի քանի անգամ է հրաժարական տվել ու ընտրվել: Այդ ընթացքում նա որևէ անգամ չի լքել վարչապետի աթոռը՝ վարչապետին լիազորված բոլոր գործառույթները շարունակելով իրականացնել արդեն որպես գործադրի ղեկավարի պաշտոնակատար:
2018-ի իշխանափոխության օրերին (ապրիլի 25-ին), երբ դեռ նա ուսապարկով ու ձեռքը վիրակապած էր հարթակից ելույթ ունենում, հայտարարում էր. «Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում գործող
ոչ մի պաշտոնյա չկա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են համարվում»։ Նույն օրն ու էլի նույն հարթակից ընդդիմադիր Փաշինյանը վստահեցնում էր, թե ՀՀ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել:
Վերոնշյալ հայտարարությունից ուղիղ երեք տարի անց (ի դեպ, նույն օրը՝ ապրիլի 25-ին) նույն Նիկոլ Փաշինյանը հերքում էր ինքն իրեն՝ ասելով, թե հրաժարական տալով վարչապետի պաշտոնից՝ այս ընթացքում շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ ենթադրվող ամբողջ ծավալով:
Վարչապետի աթոռին անգամ մեկ րոպեով հրաժարական չտվող Փաշինյանը, փաստորեն, կառավարության կաբինետի ղեկավարի հրաժարականի մասին իրարամերժ հայտարարություններով հերթական անգամ ստել է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մասիսում կարծում են, որ այս պատմությունը շարունակություն է ունենալու. Ով էր Էդուարդ Մարգարյանը՝ Լոշտ Էդոն
- «Փաստ». Ռուսական կողմը հաստատել է, որ դեռևս մեկ տարի կա նախագծի քննարկման համար
- «Փաստ». Առաջին հերթին նկատի է առնվում զուտ իշխանության «գրպանում» լինելու փաստը
- «Հրապարակ». Պապիկյանը ճնշումների ներքո դիմում է գրել, մեկ օր անց գնացել` հետ է վերցրել դիմումը
- «Փաստ». Իշխանությունները նախատեսում են ստեղծել ներքին գործերի նախարարություն. Ով է պայքարում ղեկավարի պաշտոնի համար
- «Ժողովուրդ». Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ
- «Հրապարակ». Ավանդական ընդդիմադիր ուժերը ձեռնպահ են մնացել ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա