Իրավունք 17:15 23/08/2022 Հայաստան

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը:
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակչուհին, 2020թ. ապրիլից մինչև 2022թ. հունվարը, իր հետ փաստացի ամուսանական հարաբերությունների մեջ գտնվող 24-ամյա երիտասարդի հետ կազմակերպել և ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորում:
Վերջիններս «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են էջեր, որոնք կառավարել են ինչպես անձամբ, այնպես էլ՝ խմբավորման մեջ ներգրավված մի շարք անձինք:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող «Ivery Organics» անվամբ էջ, դրա միջոցով իրականացրել թմրամիջոցների ապօրինի վաճառք՝ էջում տեղադրելով թմրամիջոցների տեսակների, որակական հատկանիշների և դրանց ձեռք բերման պայմանների վերաբերյալ տեղեկություններ պարունակող գովազդային լուսանկարներ:

Այնուհետև, թմրամիջոցներն առանձնացրել են ըստ տեսակի և քաշի, ապա դրանք փաթեթավորել և տեղադրել Երևանի քաղաքի և ՀՀ տարբեր մարզերի տարածքներում գտնվող թաքստոցներում, լուսանկարել դրանց գտնվելու վայրերը, նշել կոորդինատները և դրանք ուղարկել իրենց կողմից բացված և կառավարվող «Ivery Organics» անվամբ առցանց խանութի էջին: Տելեգրամյան ալիքի աշխատանքի և հաճախորդների քանակի ավելացմանը զուգահեռ, ամուսիններն իրենց կողմից ստեղծված ու ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ են ներառել այլ անձանց ևս, ովքեր, համաձայն դերաբաշխման, կատարել են տարբեր աշխատանքներ. նրանցից մեկը ստանձնել է «Ivery Organics» անվամբ էջի տնօրենի պարտականությունները՝ օգնելով «հաշվապահական» հարցերում, կատարելով հաշվարկները և վճարելով հանցավոր կազմակերպության անդամների աշխատավարձերը, ոմանք կատարել են նշված էջի օպերատորի աշխատանքը և թմրամիջոցների վաճառքի արժեքի ու ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, իսկ ուղարկված գումարը ստանալու հանգամանքը հաստատվելուց հետո հաճախորդներին ուղարկել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված թմրամիջոցների տեղակայման վայրերի լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով, մասնակիցներից մեկը հետևել է առաքիչների և փաթեթավորողների ընդհանուր աշխատանքին, իսկ մյուսը՝ կատարել է առաքիչի աշխատանք, այն է՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից վերցրել է տեղադրված թմրանյութերի փաթեթները, տեղադրել տարբեր վայրեում, լուսանկարել դրանք և ստույգ կոորդինատների հետ միասին ուղարկել վերը նշված էջին, իսկ աշխատանքներում ընդգրկված անձանցից մեկը, փաթեթավորել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց պարունակող կոնֆետները և թխվածքաբլիթները, որոնք ևս գովազդվել ու վաճառվել են «Ivery Organics» տելեգրամյան էջի միջոցով։

Երիտասարդ զույգի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ ներառվել է նաև «Տելեգրամ» հավելվածում «Tiin» անվամբ գրանցված անձը, ով պարտավորվել է տրամադրել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ «Ivery Organics» էջի միջոցով վաճառելու նպատակով, ինչից հետո վաճառվող թմրամիջոցների մի մասը ձեռք են բերվել նշված անձից:
Հանցավոր խմբավորման աշխատանքները հստակ իրականացնելու նպատակով կազմակերպիչները «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են «Штаб» անվամբ խումբ, որտեղ խմբավորման ղեկավարները հանդես են եկել «Бoсс» և «Rich» անուններով՝ խմբում ընդգրկելով նաև «Kali», «Таня», «Drake Carleone», «PON», «Ivoryoperator» անվամբ էջերն ու խմբի՝ ինչպես անձը չպարզված, այնպես էլ՝ հայտնի անդամներին, տեքստային և ձայնային հաղորդագրությունների միջոցով, տվել են հստակ ցուցումներ՝ աշխատանքները կազմակերպելու նպատակով:

2022թ. հունվարի 6-ի գիշերը խմբի անդամներից մեկն իր տելեգրամյան էջին հերթական անգամ ստացել է կարգադրություն, որի համաձայն՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից՝ Երևան քաղաքի Այգեձոր թաղամասում գտնվող, հանցավոր կազմակերպության համար որպես գրասենյակ ծառայող առանձնատնից վերցրել է խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրանյութով լցված 28 փաթեթ, որոնք պետք է թողներ Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում՝ մատնանշված վայրում: Իր մոտ եղած նշված փաթեթներից մեկը թողնելով պայմանավորված վայրում, փորձել է հեռանալ, սակայն ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 25,22 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով 27 հատ փաթեթ, իսկ որպես գրասենյակ ծառայող հիշյալ առանձնատնից՝ 2.19 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թխվածքաբլիթներ, ընդհանուր 1.12 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շոկոլադե գնդեր և սալիկներ, առանձնապես խոշոր չափերով՝ 125,31 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ 3,97 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, 0,96 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից վարձակալված Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով՝ 55,29 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 2,71 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, շոկոլադանման զանգված՝ 0.13 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, 0,1 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, 2 հատ թարմ «Տետրահիդրոկաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տեսակի բույս։

Խմբի երեք անդամների կողմից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում վարձակալած տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 14,5 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 7,68 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, իսկ հանցավոր կազմակերպության օպերատորներից մեկի անձական խուզարկությամբ հայտնաբերվել է 0,56 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց։

Բացի այդ, խմբավորման ղեկավարները, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, իրական բնույթը, իրենց պատկանող և իրենց կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածի «Ivery Organics» խանութ-հարթակի միջոցով վաճառվող թմրամիջոցը գնելու ցանկություն հայտնած անձանց առաջարկել են վճարումը կատարել «Dashqoin» տեսակի կրիպտոարժույթով, ինչի նպատակով վերջիններիս տրամադրել են հիմնականում մեկանգամյա օգտագործման հաշվեհամարներ, ուղղորդել նշված հաշվեհամարին գումար փոխանցելու նպատակով նամակագրության միջոցով կապ հաստատել «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող «CryptocellerArmenia», «Armbitcoinbot», ինչպես նաև՝ այլ նմանատիպ հարթակների հետ, վերջիններիս ուղարկել իրենց պատվիրած թմրամիջոցի արժեքին համապատասխան ՀՀ դրամ գումարը և իրենց կողմից հաճախորդին տրամադրված՝ հիմնականում մեկանգամյա օգտագործման «Dashqoin» տեսակի կրիպտոարժույթի դրամապանակի հասցեն՝ թմրամիջոցի համար նախատեսված գումարին համարժեք կրիպտոարժույթը դրան փոխանցելու նպատակով:

Այնուհետև, ստացված կրիպտոարժույթն իրենց կողմից բացված մեկանգամյա օգտագործման դրամապանակներից փոխանցել են իրենց պատկանող և իրենց կողմից շահագործվող «Dashqoin» տեսակի կրիպտոարժույթի այլ դրամապանակների, ինչի արդյունքում 2021թ. ընթացքում տարբեր ժամանակահատվածներում իրենց պատկանած և իրենց կողմից շահագործված «Դաշքոին» կրիպտոարժույթի թվով երեք դրամապանակներին ընդհանուր՝ 1165 հատ փոխանցումներով ստացել են ընդհանուրը 30.535․666,72797 ՀՀ դրամին համարժեք՝ 380.72 «Dashqoin» տեսակի կրիպտոարժույթ:

Այնուհետև «Ivery Organics» խանութ-հարթակում որպես օպերատոր աշխատած անձանց նշված դրամապանակներից վճարվել են աշխատավարձեր՝ կատարված աշխատանքին համարժեք գումարին համահավասար դաշքոին տեսակի կրիպտոարժույթը փոխանցելով վերջիններիս կողմից ստեղծված և նրանց պատկանող «Dashqoin» դրամապանակներին, որից հետո «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող «CryptocellerArmenia», «Armbitcoinbot» և նմանատիպ այլ էջերին են վաճառել վերը նշված էլեկտրոնային դրամապանակներին ստացված՝ 380.72 «Dashqoin» կրիպտոարժույթը, ապա դրան համահավասար 30․535․666,72797 ՀՀ դրամ գումարը ստացել են իրենց կողմից նշած բանկային քարտերին կամ վճարահաշվարկային համակարգերում բացված էլեկտրոնային դրամապանակներին, այդ կերպ փոխարկել, նյութականացրել և կանխիկ գումարների են վերածել թմրամիջոցների վաճառքի արդյունքում գոյացած, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները, որոնք բերել են օրինական շրջանառության դաշտ և տնօրինել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հանցավոր խմբի երկու կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, խմբավորման յոթ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քրեական վարույթով 9 մեղադրյալի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

Հանցավոր խմբավորման՝ ինքնությունը չպարզված անդամների, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի (աղբյուրների) մասով նախաքննությունը շարունակվում է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}