Առողջություն 12:35 24/08/2022 Հայաստան

Աշոտ Փամբուխչյան. Նարկոզն այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ 56 երկրի տվյալների վրա հիմնված հաշվարկների՝ ամբողջ աշխարհում տարեկան շուրջ 230 միլիոն խոշոր վիրաբուժական միջամտություն իրականացվում է անզգայացմամբ։

Ներկայում միջազգային կլինիկական պրակտիկայում կիրառվում են ավելի քան 100 անէսթետիկներ: Դա հնարավորություն է տալիս ընտրելու անզգայացման առավել արդյունավետ և անվնաս մեթոդ` կատարվող միջամտության բնույթով, տևողությամբ, ինչպես նաև հիվանդի անհատական առանձնահատկություններով պայմանավորված:

Անզգայացման պարտադիր պայմանը կարող է շատերի համար առավել վախեցնող լինել, քան բուն վիրահատությունը: Ինչպես բժշկական ցանկացած տարածված միջամտության, այնպես էլ նարկոզի մասին կան միֆեր և իրական փաստեր:

Ժամանակակից աշխարհում օգտագործվում են «թմրաքնի» տարբեր ձևեր և տեսակներ, տասնամյակների ընթացքում դրանք կատարելագործվում են` ձգտելով դառնալ բուժառուների համար առավել անվտանգ և անվնաս:

Անզգայացման տեսակների, հետևանքների,  դրա շուրջ վախերի մասին Panorama.am-ը զրուցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Փամբուխչյանի հետ։

Հարց-Անզգայացման ինչպիսի՞ տեսակներ կան, ինչո՞վ են դրանք տարբերվում իրարից, ինչպե՞ս եք որոշում՝ ո՞ր տեսակն է անհրաժեշտ:

Պատասխան-Տարբերում ենք ընդհանուր անզգայացում, ռեգիոնար, որի մեջ մտնում են սպինալ և էպիդուրալ անզգայացումները և պերեֆերիկ նյարդերի բլոկավորումը: Որովայնի ստորին հարկում և դրանից ներքև գտնվող օրգանների հետ կապված վիրահատությունների դեպքում հնարավոր է կատարել ռեգիոնար անզգայացման տեսակներից որևէ մեկը, վերին և ստորին վերջույթների դեպքում հնարավոր է կիրառել պերեֆերիկ նյարդերի բլոկավորումը, մնացած այլ պարագաներում կիրառվում է ընդհանուր անզգայացման տարբերակը: Անզգայացման տեսակը ընտրում ենք ոչ միայն վիրահատության բնույթից ելնելով, այլև գնահատելով պացիենտի ընդհանուր վիճակը և ուղեկցող հիվանդությունները, բարդությունները և հակացուցումները: Օրինակ՝ թոքերի քրոնիկական ծանր հիվանդություն ունեցող հիվանդին նախընտրելի է կատարել ռեգիոնար, այլ ոչ թե ընդհանուր անզգայացում:

Հարց-Հաճախ մարդիկ բողոքում են, որ նարկոզից հետո հիշողության խնդիր ունեն, գանգատվում են մտավոր ունակություններից, գլխացավերից, ուշադրությունից: Այս գանգատները որքանո՞վ են օբյեկտիվ և ինչո՞վ են պայմանավորված: Եվ առհասարակ նարկոզ բառը մարդկանց մոտ ֆոբիաներ է առաջացնում, հիմնավո՞ր են այդ վախերը, թե՞ ոչ:

Պատասխան-Ներկայումս ընդհանուր անզգայացման դեպքում կիրառվող դեղերը  անմիջական կապ չունեն նշված հետվիրահատական գանգատների հետ, չեմ կարող ասել, որ դա միֆ է, քանի որ ամեն օրգանիզմ ինդիվիդուալ է, հնարավոր է հազվադեպ դեպքերում նմանատիպ գանգատներ ունեցող հիվանդներ լինեն: Համենայն դեպս, թե գրականությունը և պրակտիկան հուշում են, որ հիշողության  կորստից, մտավոր ունակություններից բողոքում են մարդիկ, որոնք  մինչև ընդհանուր անզգայացումը այլ առողջական խնդիրներ են ունեցել կամ նախատրամադրվածություն: Գլխացավի դեպքում կարող ենք նշել, որ այն հնարավոր է առաջանա սպինալ անզգայացումից հետո որպես պոստպունկցիոն գլխացավ, որի տևողությունը առավելագույնը երեք օր է և կարող է հեշտությամբ անցնել ընդամենը հեղուկների բավարար քանակի կիրառման, ցավազրկման և կոֆեինի օգտագործման միջոցով:

Ինչպես ասում են՝ նարկոզն այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է, բայց հարկ եմ համարում նշել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ (վերակենդանացնող բժիշկ) մասնագիտությունը մեկ մասնագիտություն է, որովհետև անեսթեզիան կամ նարկոզը դա «կենդանավերացումն» է, որից հետո պետք է կատարել վերակենդանացում: Քանի որ նարկոզի ժամանակ հիվանդին զրկում ես բոլոր կենսական կարևոր ֆունկցիաներից՝ գիտակցություն, շնչառություն, ռեֆլեքսներ, որից հետո պետք է կատարես դրանց վերականգնում, հետեւաբար՝ նաեւ վերակենդանացում: 

Ժամանակին հայտնի անեսթեզիոլոգներից մեկն ասել է, որ ընդհանուր անզգայացումը իր էությամբ նման է ինքնաթիռի թռիչքին, անզգայացման սկիզբը թռիչքն է, անեսթեզիայի պահպանումը ինքնաթիռի ընթացքն է, իսկ վայրէջքը՝ անեսթեզիայից արթնացումն է: Հասկանալով, որ ինչպես ինքնաթիռի թռիչքն ու անվտանգությունն է կախված բարձր պիլոտաժից, այնպես էլ անեսթեզիայի անվտանգությունն է կախված անզգայացման սարքավորումներից եւ անեսթեզիոլոգի հմտություններից:

Հարց-Հաջորդ հարցը հենց Ձեր ասածի մասին է, արդյոք նարկոզը կա՞պ ունի միայն դեղերի, սարքավորումների հետ, թե՞ նաև բժշկի հմտության, փորձի: Ո՞րն է լավ նարկոզը:

Պատասխան-Այսօր ընդհանուր անզգայացման համար գոյություն ունեցող բոլոր պրեպարատները լավն են, այսինքն՝ ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունեն և գրեթե հետևանքներ չեն թողնում օրգանիզմի վրա: Այո, այսօրվա նարկոզի որակը լավն է:

Հարց-Վատ նարկոզի մասին ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այն։ 

Պատասխան-Անզգայացման ընթացքը և ելքերը ավելի շատ կախված չեն անեսթեզիոլոգի վատ կամ լավ նարկոզ տալուց և դեղորայքի չափաբաժնից, այլ հիմնականում պայմանավորված են հիվանդի առողջական վիճակով, ուղեկցող հիվանդություններով և ընթացիկ առաջացող բարդություններով: Իհարկե, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ կարող են առաջանալ անզգայացման բարդություններ, ցավոք, ընդհուպ մինչև մահ, որոնք միջազգային վիճակագրական տվյալներով կազմում են 1/10000-ի: Դրանցից հիմնականն է չարորակ հիպերթերմիան, երբ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից ելնելով առաջանում է անտանելիություն անեսթեզիայի դեղորայքի հանդեպ, որը, Փառք Աստծո, հազվադեպ հանդիպող երևույթ է:

Հարց-Բժիշկ, դժվարը քնեցնե՞լն է, թե՞ արթնացնելը, գուցե անհատական է այս ամենը, ի՞նչ խնդիրներ են առաջանում այդ ընթացքում: Կհիշեք Ձեր պրակտիկայից ինչ-որ դեպքեր:

Պատասխան-Քնեցնելու և արթնացնելու մեջ դժվարության առումով տարբերություն չկա, խնդիրներն էլ ըստ էության նույնն է՝ սկսած ալերգիկ ռեակցիայից մինչև անաֆիլակտիկ շոկ: Իմ պրակտիկայում եղել են բարդություններով անեսթեզիաներ, որոնք, բարեբախտաբար, ունեցել են բարեհաջող ավարտ:
Լսե՞լ եք այդ անեկդոտը, երբ պացիենտը անեսթեզիոլոգին հարցնում է՝  ճի՞շտ է, որ նարկոզի յուրաքանչյուր ժամը ավելացնում է անեսթեզիոլոգի կյանքը նույնչափ, անեսթեզիոլոգը զարմացած պատասխանում է՝ 140 տարվա անեսթեզիոլոգ է, առաջին անգամ է լսում նման անհեթեթություն (ծիծաղում է-խմբ.):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}