Արման Հայրապետյան. Իսկ ո՞վ պետք է սահմանափակեր անպատրաստ կամ առանց համապատասխան հանդերձանքի կամավորների մուտքը
Արման Հայրապետյանը, որ ակտիվորեն մասնակցել է Սուրմալուի պայթյունից հետո որոնողական աշխատանքներին, գրում է.
«Սրան ես, ու վստահ եմ, որ ոչ միայն ես, ոնց հարկն է անդրադառնալու ենք։
Մի բան էլ մունաթ են գալիս, թե կամավորները հողաթափերով, առանց ձեռնոցների գնացել և օգնում էին։
Իսկ ո՞վ պետք է սահմանափակեր անպատրաստ կամ առանց համապատասխան հանդերձանքի կամավորների մուտքը։ Պարեկնե՞րը, ոստիկանությո՞ւնը, Վիննի Պո՞ւխը, թե Կոմիսար Մեգրեն։
Իսկ ո՞վ պետք է կամավորներին ձեռնոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովեր։
ԱԻ՞Ն-ը, պետական այլ կառույցնե՞ր, NASA՞-ն, թե՞ Իկեա ընկերությունը։
Ո՞վ պետք է տարածքից հեռացներ խանգարողներին։ Առաջին կետի տարբերակներն ուժի մեջ են։
Եվ ամենագլխավոր հարցը` այդ ինչո՞ւ մի ամբողջ կառույց, որը հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աշխատակիցներ ունի, չկարողացավ սեփական ուժերով աշխատանքներն իրականացնել, որ կամավորների կարիք ունեցավ, որոնց աշխատանքից էլ մի բան էլ հիմա բողոքում են։
Թե բա չար երեխայի պես։
Հիմա ասել էի, իմպոտենտ, ինչի պես էին աշխատում...»։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվեցին
- Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան