Սենոր Հասրաթյանի՝ «Արցախյան ճակատում» աշխատությունը թարգմանվել է իսպաներեն
Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Մինչ Հայոց երկրի մնացյալ հատվածում մենք ամենօրյա հաճախականությամբ ունենում ենք պերմանենտ անհաջողություններ, աշխարհի մեկ այլ անկյունում՝ իսպանական Garena հրատարակչությունը վերջերս տպագրեց ձեր խոնարհ ծառայի հեղինակած «Արցախյան ճակատում» վերտառությամբ աշխատությունը:
Այն պատմում է Արցախյան առաջին պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում հայկական զինուժի կերտած փառավոր օպերացիաների մասին: Ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանված աշխատություններից հետո իսպաներենը հերթականն է, որը դրվում է օտարալեզու ընթերցողի սեղանին...
Հ.գ.- Հաղթանակների մասին հաճույքով է գրվում, իսկ ահա պարտության մասին ամիսներ շարունակ մտածում եմ ինչ-որ բան գրել, բայց դեռ չի ստացվում...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան