Տիգրան Աբրահամյան. ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։
Առաջիկայում սպասվող հանդիպում/բանակցությունների օրակարգից նվազագույնը տեսանելի է 3 վտանգավոր հարց՝ այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի», Արցախի ապառազմականացման և «Լաչինի միջանցքի» խնդիրները։
«Զանգեզուրյան միջանցքի» թեման վաղուց է դուրս եկել ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան օրակարգերից և այն մեծ տարածաշրջանի համատեքստում է քննարկվում։
Ինչ վերաբերվում է Արցախի ապառազմականացման պահանջին, ապա դրա առաջին քայլը ՀՀ իշխանությունն արել է՝ 2021-ից դադարեցրել է զորակոչը դեպի Արցախ, իսկ 2022-ի օգոստոսի սկզբին Արցախից դուրս բերել ՀՀ գրանցում ունեցող զինծառայողներին։
Սակայն Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև՝ ռազմականացված մյուս կառույցները։
Ինչ վերաբերում է «Լաչինի միջանցքին», ապա նոր երթուղու փոփոխությամբ Ադրբեջանը փորձում է ամրագրել, որ նոր երթուղին ճանապարհ է, այլ ոչ թե միջանցք, ինչն անվտանգային նոր խնդիրների է հանգեցնելու։
Ունի՞ ռեսուրս, հնարավորություն, կամք ՀՀ իշխանությունը՝ կանխելու կամ մեղմելու մեզ մոտեցող նոր սպառնալիքները։ Միանշանակ՝ ոչ։
Ունի՞ Հայաստանը ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունից դուրս գալու նվազագույն կորուստներով։
Միանշանակ՝ այո, սակայն առաջին նախապայմանն այս իշխանության անհապաղ հեռացումն է։
Առանց այս նախապայմանի իրագործման շարունակելու ենք արձանագրել նոր աղետներ, նոր կորուստներ, նոր ջախջախում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան