Փաշինյանի ուղերձին հաջորդել է Պուտինի հետ հեռախոսազրույց
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց։ Այդ մասին տեղեկատվությունն այսօր հրապարակել է Կրմելի պաշտոնական էջը։
Շարունակվել է ԼՂ շուրջ քննարկումը։ Կարևորվել է 2020թ նոյեմբերի 9-ին, 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ադբեջանի միջև ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը։ Ընդգծվել է ռուս խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։
Արծարծվել են Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող արդի թեմաներ։
Նկատենք, որ հեռախոսազրույցը հետևել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով հղած ուղերձին, որտեղ նա մասնավորապես նշել էր.
«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»։
Շատերը սա որակեցին Ռուսաստանին հասցեագրված ուղերձ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին