2-3 հազար դրամով կավելանան թոշակներն ու նպաստները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում առաջարկեց հաստատել թոշակների ու նպաստների բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծը։
Գործադիրի անդամները կողմ քվեարկեցին ու հաստատեցին։ Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1-ից։
Նիստը վարող Նիկոլ Փաշինյանն ասաց՝ նախատեսված էր թոշակները բարձրացնել հաջորդ տարվա հունվարից։
«Բայց մեք լավ տնտեսական ցուցանիշներ ունենք, հարկային եկամուտների մասով գերակատարել ենք 70 մլրդ դրամով, որոշեցինք բարձրացումն իրականացնել սեպտեմբերից։ Բազային կենսաթոշակն ավելանում է շուրջ 17 տոկոսով, իսկ կենսաթոշակի միջին բարձրացումը կկազմի 7 տոկոս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հաջորդ տարվա հուլիսի 1-ից ևս նախատեսված է կենսաթոշակի բարձրացում։
Այսպես կառավարության այսօրվա որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը փոփոխվեցին հետևյալ կերպ.
.աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21,000 դրամ (18,000 դրամի փոխարեն),
.զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն),
.նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն),
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
1․ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար` 45,000 դրամ (43,000 դրամի փոխարեն),
2․ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար` 35,000 դրամ (33,000 դրամի փոխարեն),
3․ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 32,000 դրամ (30,000 դրամի փոխարեն),
.պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակի չափը՝ 32,000 դրամ (30,000 դրամի փոխարեն)։
.Բարձրացվում է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39,000 դրամ (37,000 դրամի փոխարեն)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան