Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով` սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Որոշմամբ սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ավանեսյանը գործադիրի նիստում գովազդում են Սամվել Ալեքսանյանի ԲԿ-ն
- ԶՊՄԿ-ն գաղտնի որոշմամբ ևս 6.8 տոկոս բաժնետոմսեր է նվիրել կառավարությանը
- 17 հազար թոշակառու անկանխիկ գործարք է կատարել
- 2-3 հազար դրամով կավելանան թոշակներն ու նպաստները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները