Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին կառավարությունը չի օգնի
Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողները պետության կողմից աջակցություն չեն ստանա։
«Եթե այս միջավայրւոմ աշխատող գործարարները ապահովագրած լինեին իրենց գույքը, այդ ծառայությունը հասանելի էր, այդ դեպքում հատուցելի կլիներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով, գրագետ բիզնեսը տարբեր աղետներից ապահովագրում է իրեն։
«Եթե գործարարը չի համարել այդ ռիսկը մեծ, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի բիզնեսը պետք է սովորի աշխատել բարձր ստանդարտներով։ Պետք է ապահովագրեն իրենց շրջանառու միջոցները, անշարժ գույքը, և չակնկալել, որ իրենց բաղթողումը կառավարությունը փոխհատուցելու է։ Չի փոխհատուցվելու»,-ասաց Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվեցին
- «Սուրմալու»-ի պայթյունի գործով արդեն տուժող է ճանաչվել 50 անձ, իսկ մեղադրյալ չկա
- «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 3-ը դեռ բուժում է ստանում
- Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան