17 հազար թոշակառու անկանխիկ գործարք է կատարել
Բանկերում գրանցված 173 հազար կենսաթոշակառուներից 17 հազարը կամ 10 տոկոսը շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարք է կատարել։ Կառավարության նիստում նման թվեր հնչեցվեցին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ նախկինում կենթոշակառուների քարտերով անկանխիկ գործարքներ չեն կատարվել։
«35 մլն դրամի նրանք կոմունալ վճարումներ են կատարել։ Այսօր կամ վաղը կենսաթոշակառուներին հետ կվճարվի 44 մլն դրամ։ Միջին հաշվով յուրաքանչյուր թոշակառուի հետ կվճարվի 2600 դրամ, բայց կան դեպքեր, երբ մաքսիմալ հետվճար են ստանալու, և նրանց կյանքում գնողունակության բարձրացման հետ կապված փոփոխություն կլինի»,-ասաց նա։
Սա ուրախացրեց Նիկոլ Փաշինյանին։
«Եթե այս գումարները գումարում ենք իրար, պա գնաճի ազդեցությունը փոքր ինչ զսպում ենք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ խոստացել են մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակի չափը հասցնել 61 հազար դրամի, բայց պետք է բովանդակային մոտենալ հարցին, նախ ապահովել պարենային զամբյուղը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար։
Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։
Տրամադրվող հետվճարը կձևավորվի հետևյալ համամասնությամբ՝
պետություն՝ 5%,
համագործակցող բանկ՝ 5%:
Անկախ կատարած գործարքների չափից՝ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5,000 դրամը։ Ծրագրին միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։
Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է, որ փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80 տոկոսը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հարակից հրապարակումներ`
- 2-3 հազար դրամով կավելանան թոշակներն ու նպաստները
- 560 հազար թոշակառուից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են ստանում իրենց թոշակները.Նարեկ Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան