Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել Անկարային օգնել վերադարձնել ռազմագերիներին
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը Անկարային կոչ է արել աջակցել ուկրաինացի ռազմագերիների վերադարձին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Anadolu-ին։
«Այս թեման մշտապես գտնվում է Ուկրաինայի օրակարգում»,- դեսպանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Դիվանագետը կոչ է արել Թուրքիային աջակցել ուկրաինացի զինվորականներին գերությունից վերադարձնելու հարցում՝ հիշելով անցյալում Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի աջակցությամբ Ղրիմի թաթարների մեջլիսի երկու ներկայացուցիչների հաջող ազատ արձակումը։
Բոդնարը նաև ընդգծել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի ժամանակակից, բարձր ճշգրտության և արդյունավետ զենքի և զինամթերքի մատակարարումն արագացնելու անհրաժեշտությունը։ Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ երկրի բնակիչների 72%-ն աջակցել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն, ուստի նրանք մտադիր չեն շեղվել այս ճանապարհից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան