«Հրապարակ». Հայաստանում շարունակում են հակառուսական տրամադրություններ գեներացնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանում շարունակում են հակառուսական տրամադրություններ գեներացնել։ Այսօր՝ օգոստոսի 24-ին, հերթական հակառուսական հավաք-երթն է նախատեսված, որի իրական կազմակերպիչները, ըստ որոշ տեղեկությունների, «Սասնա ծռերի» լիդերներն են, չնայած Երևանի քաղաքապետարանում երթի իրազեկման հայտը ներկայացրել է ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեևը։
Հավաքի մեկնարկը նախատեսվում է Ազատության հրապարակից՝ ժ. 18։00-ին, ապա կլինի երթ՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցներ-Ռուսաստանի հրապարակ երթուղով: Հետո Ռուսաստանի հրապարակում` քաղաքապետարանի դիմաց հավաքվելով՝ երթով կշարժվեն դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որտեղ նախատեսված է ավարտել ակցիան։
«Հանդիպման նպատակն է՝ երևանցիների ուշադրությունը հրավիրել ՌԴ նախագահի հակաժողովրդական և ագրեսիվ քաղաքականության վրա և պահանջել դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ, ձերբակալել Պուտինին և ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- ասվում է իրազեկման հայտում։
Նշենք, որ ՀՀ իշխանությունները սկսել են բացահայտորեն Ռուսաստանի դեմ դիրքորոշում հայտնել։ Փաշինյանն Անկախության հռչակագրի ընդունման առթիվ երեկվա ուղերձում անգամ նման ակնարկներ էր արել. «Անկախությունն ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա