
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանին ուղղված Ադրբեջանի դիմումը
Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալ տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Ս.թ. օգոսոտոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը և արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը: