«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվեցին
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։
Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ վարկածներ են քննում իրավապահները «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետի վերաբերյալ
- «Սուրմալու»-ի պայթյունի գործով արդեն տուժող է ճանաչվել 50 անձ, իսկ մեղադրյալ չկա
- «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 3-ը դեռ բուժում է ստանում
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ երկու քաղաքացի անհետ կորած է համարվում
- Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան