Քըրք Քըրքորյանի ազգականը հնարավոր է Հայաստանը ներկայացնի 2024թ. օլիմպիական խաղերում
Հնարավոր է, որ ամերիկուհի Քերրի Շոպֆ-Աղաջանյանը Հայաստանը ներկայացնի 2024թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ձիասպորտի մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Գեղավարգ /դրեսաժ/ մրցաձևում Շոպֆ-Աղաջանյանը, Սոմյուր անունով 14-ամյա իր նժույգով, բավականին բարձր միավորներ է վաստակել Հոլանդիայի Ռոտերդամում 2019-ին անցկացված Եվրոպայի , Դանիայի Հերնինգ քաղաքում վերջերս կայացած աշխարհի առաջնություններում և միջազգային վարկանիշային մրցաշարերում:
Մինչ փարիզյան ստուգատեսը մարզուհին կմասնակցի ևս մի շարք վարկանիշային մրցաշարերի, կհարստացնի իր միավորների քանակը և, հավանաբար, դառնա օլիմպիական:
Ի դեպ, տիկին Քերրին, որոշ տեղեկությունների համաձայն, մեր մեծանուն հայրենակից և մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի ազգակցուհին է: