Բանկերում եվրոն գնում են 399.12 դրամով, դոլարը՝ 404.64 դրամով
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 404.64 դրամ՝ օգոստոսի 22-ի համեմատ արժեզրկվելով 0.31 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 407 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը 412 դրամ:
Տեղեկացնենք, որ փոխանակման կետերում դոլարի առքը 408 դրամ է, իսկ վաճառքը՝ 412-412.50 դրամ։
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա այն արդեն երկու օր հատել է 400 դրամի սահմանը։ Այսպես, բանկերում եվրոյի գնման միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 399.12 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 414 դրամ։
Փոխանակման կետերում եվրոյի առքը 408 դրամ է, վաճառքը՝ 415-416 դրամ։
Ռուսական ռուբլին ևս արժեզրկվել է։ Բանկերում միջին առքը կազմում է 6.19 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.70 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում