Մրցավարները որոշեցին, որ ես պետք է երկրորդը լինեմ. Արթուր Դավթյանը՝ ԵԱ-ի արծաթե մեդալի մասին
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որն արծաթե մեդալ է նվաճել Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ հավասար միավորներ ունենալով չեմպիոն հռչակված բրիտանացի մարզիկի հետ, ասում է՝ կողմնակալ մրցավարության արդյունքում է արժանացել արծաթե մեդալին.
«Ինձ ոչինչ չխանգարեց, ես իմ ցանկերը լավ կատարեցի, պարզապես մրցավարները որոշեցին, որ ես պետք է երկրորդ տեղը զբաղեցնեմ: Այդքանը: Եղավ կողմնապահություն, որի մասին միայն ես ու մեր հավաքականի մարզիչները չէ, որ ասում ենք: Այնտեղ էլ գալիս ինձ ասում էին՝ զարմանալի չէ՞ քո այս գնահատականը: Ես իմ ցատկերը լավ կատարեցի»,- «Արմսպորտ»-ի փոխանցմամբ, ասել է Արթուր Դավթյանն ու խոսել այն մասին՝ ինչ է պետք անել Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերում ավելի անխոցելի լինելու համար.
«Պետք է բարդացնեմ վարժությունս: Այնքան պետք է բարդացնենք, որ եթե ուզենան որոշ միավորներ էլ հանել, միևնույն է՝ դա ոչ մի դեր չխաղա: Պետք է մի գլուխ ուժեղ լինենք, որպեսզի չկարողանան իրենց ուզածն անել: Այս ԵԱ-ում ես իմ գործն արեցի»: