Նիդեռլանդներում ֆերմերներին կարգելվի երաշտի ժամանակ օգտագործել գետի ջուրը
Նիդեռլանդների հարավ-արևելքում գտնվող Լիմբուրգ գավառի ֆերմերներին կարգելվի օգտագործել գետի ջուրն իրենց տնտեսություններում՝ շարունակվող երաշտի պատճառով, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (NOS):
Նշվում է, որ ուրբաթ՝ օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ից Լիմբուրգի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ֆերմերների համար կգործի ջրի օգտագործման արգելքը։
Հայտնել են, որ Լիմբուրգում արդեն տարբեր միջոցներ են ձեռնարկվել՝ գետերի և առուների ջրի մակարդակը պահպանելու համար, բայց միևնույն ժամանակ նշում են, որ հյուսիսային և կենտրոնական Լիմբուրգի ջրային մարմինները դժվար ժամանակներ են ապրում։
Նոր արգելքի օգնությամբ տեղական իշխանությունները հույս ունեն կանխել գետերի ջրի մակարդակի նվազումն ու դրանց չորացումը։