
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում
Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին Բրյուսելում։
Այս մասին գրում է «Նովոստի Արմենիա»-ն՝ վկայկաոչելով կառավարության տեղեկատվության ու հանրային կապերի վարչության բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանի հայտնած տեղեկությունը։
Նշենք, որ հայկական կողմը հանդիպման մասին հայտնեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկությունը հրապարակվելուց հետո միայն։
Նույն ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ օգոստոսի 29-ին Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման պետական հանձնաժողովների երկրորդ նիստը: