
Ռուսական և իրանական ընկերությունների միջև ստորագրվել է 700 մլն եվրո արժողությամբ համագործակցության 12 հուշագիր
Ռուսաստանում Իրանի դեսպանի մասնակցությամբ, ռուսական և իրանական ընկերությունների միջև ստորագրվել է 700 մլն եվրո արժողությամբ համագործակցության 12 հուշագիր: Այս մասին գրում է ParsToday-ը։
Մոսկվայում ընթացող «Ավտոմոբիլ 2022» ցուցահանդեսի երրորդ օրը, երկու երկրների ընկերությունների միջև համագործակցության համաձայնագրեր են ձեռք բերվել ավտոպահեստամասերի արտադրության հոսքագծի, փոշու մետալուրգիայի մեթոդով ավտոմասերի արտահանման ոլորտներում:
Ռուսական ընկերության և Megamotor SAIPA-ի միջև ստորագրվել է 700 մլն եվրո ընդհանուր արժողությամբ համագործակցության պայմանագիր:
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ այս պայմանավորվածությունների իրականացմամբ Իրան կմտնի ավելի քան 700 միլիոն եվրո արտարժույթ։
Ջալալին հավելել է. «Անցյալ տարի Ռուսաստան Իրանի արտահանման ծավալը կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որի մեծ մասը եղել են գյուղատնտեսական ապրանքներ, բանջարեղեն և ցիտրուսային մրգեր: Այսօր, սակայն, արտահանումը կենտրոնացած է տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտների վրա»
Նա հավելել է. «Երկու երկրների միջև ռուբլով և ռիալով առաջին փոխանցումը կատարվել է երեկ և հաստատվել են դրամավարկային և ֆինանսական հարաբերություններ»։
Ռուսաստանում Իրանի դեսպանը նաև ասել է. «Բանակցություններ են ընթանում նաև երկու երկրների միջև տարանցիկ ենթակառուցվածքների ոլորտում, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացվեն ծովային և նավագնացության, գնացքի և երկաթուղու, ճանապարհային ոլորտներում»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին