Աղավնոյի բնակիչը խոզի արյուն է լցրել ու խոզի միս կախել տանը
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Եղիազարյանը մի կարճ տեսանյութ է հրապարակել Աղավնոյի տներից մեկից ու մանրամասնել.
«Աղավնո գյուղի բնակիչներից մեկը չի կարողացել այրել իր տունը, որտեղ ծնվել ու մեծացել են իր երեխաները, սակայն այլ կերպ է վարվել՝ ամբողջ տունը խոզի արյուն է լցրել ու խոզի միս կախել՝ պատին թողնելով գրություն՝ «Donguz ganyd». (Խոզի երջանկություն)»։
Տեսանյութում տղամարդն ասում է՝ այստեղ են իր երեք երեխաները ծնվել մեծացել, այրել չի կարող տունը։
«Նրանց համար ուտելիք եմ թողել, որ լույսը վառեն ու տեսնեն։ Ամբողջ ցավն այն է, որ մենք մեր հողը թողնում ենք, իսկ հողի վրա մեր տղեքի արյունն է, ու այդ արյան վրայով նրանք են քայլում... Բարով մնաս, իմ սիրելի տուն»,-ասում է Աղավնոյի բնակիչը։