Իմ տղային սպանել է Նիկոլը․ զոհված զինծառայողի հայր
«Մենք ցանկանում ենք ողջ Հայաստանի հերոսների շիրիմներին այցելել, ծանոթանալ նրանց ծնողների հետ»,- Սպիտակ քաղաքում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ միաժամանակ հայտարարելով․
«Մենք դուրս ենք եկել պայքարի համար և մեր տղաներին սպանողները պետք է պատասխան տան։ Կոնկրետ իմ տղային սպանել է Նիկոլը։ Եթե մեղավոր չէ, ապա ձերբակալեք և ապացուցեք,որ անմեղ է, ես էլ կգնամ իր կողքը կկանգնեմ։ Բարձրաստիճան գեներալները, սկսած Ջալալից, Օնիկ Գասպարյանից ու մյուսներից, նույնպես պետք է պատասխան տան»։
Նրա պնդմամբ, այն որ Նիկոլն է մեղավոր տղաների սպանության համար, համակարծիք են զոհված տղաների ծնողների 75 տոկոսից ավելին։
Զոհված զինծառայողի հայրը պատմեց մի դեպք, երբ զոհվածի հարազատները գնացել են Հերացու անվան հիվանդանոցից տղայի դին վերցնելու , բժիշկներից մեկն ասել է՝ «ինչքան կարող ենք ձեր լեշը պահենք»։
Նրա խոսքն ընդհատեց մեկ այլ ծնող՝ դիմելով կրկին նույն բժշկին, որի անունը, ինչպես նշեց կինը, Էլեն է․
«Էտ տղերքի մարմինների վրա փող եք աշխատել, կեղտեր։ Ինձ էլ եք խաբել, ամիսներով տարել բերել եք։ Լեշը ձեր երեխեքն են լինելու, եթե դուք էս ուղեղով շարժվեք։ Իմացեք, եթե դուք էս անասունին աթոռից չհանեք, հաջորդը ձեր երեխեքն են։ Էլեն աղջիկ բռնվի, որ եկել եմ Հերացի, ծնողին քո ասած բառերի համար, մազերդ պոկելու եմ։ Կգամ կասեմ, ով եմ և ինչի համար եմ եկել»։
Ավելի մանրամասն՝ 168․am-ի պատրաստած տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան