«Ժողովուրդ». Պետական առողջապահության գործակալությանը գործունեությունը դարձյալ ՊՎԾ-ի թիրախում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողության ծառայության՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում ինքնախոստովանություններով հանդես եկավ, թե ինչպես է հետհեղափոխական ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը շարունակում մնալ թաթախված կոռուպցիայի մեջ, և ինչպես չի հաջողվել հեղափոխական քաղաքապետ Հայկ Մարությանին վերացնել կոռուպցիան այդ մարմնից:
Խոսքն այն քաղաքապետի մասին էր, որին իշխող թիմի բոլոր ներկայացուցիչները պաշտպանում էին բոլոր իրավիճակներում՝ աչք փակելով կոռուպցիոն բոլոր երևույթների վրա: Այդ մասին շատ ենք գրել: Այժմ անդրադառնանք Հայաստանի մեկ այլ կոռումպացված կառույցին՝ Պետական առողջապահության գործակալությանը՝ ՊԱԳ, որի գործունեությունը դարձյալ ՊՎԾ-ի թիրախում է:
Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց. «Եթե պետական մարմիններում վերահսկողական մարմինները հավուր պատշաճի գործեն, ՊՎԾ-ն անելիք չի ունենա: ՊԱԳ-ով տրված պետպատվերների ձևավորման հայտերի ներկայացման և ֆինանսավորման գործընթացի մասով կան բավականին լուրջ ընթացակարգային խնդիրներ, իսկ որտեղ ընթացակարգային և օրենսդրական բացեր կան, այնտեղ ակտիվանում են անբարեխիղճները, բույն է դնում կոռուպցիան, ցավոք»:
Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը բոլոր ժամանակներում է աչքի ընկել անբարեխիղճ և կոռումպացված գործունեությամբ, ինչպես նկարագրեց Պետրոսյանը: Դեռ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող մի քրեական գործով հունիսի 13-ին ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե ինչ եղավ այս գործը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա