«Ժողովուրդ». «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը ինչպե՞ս են հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2020թ-ի հուլիսի 24-ին ԱԱԾ-ն մի աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով, իբրև կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: Այսինքն՝ «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներից են թշնամիները ահաբեկել, ինֆորմացիաներ կորզել մեր հայրենակիցներից:
Ինչպե՞ս են ադրբեջանցիները դարձել «Վիվա ՄՏՍ»-ի քարտի տերեր: Ինչպե՞ս է բարեգործություններով հայտնի «Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր բաժանել, ընդ որում՝ Վիվայի քարտերը ոչ թե շարքային ադրբեջանցիների ձեռքին են հայտնվել, այլ հատուկ ծառայությունների աշխատակիցների:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն է իրականացրել այս թեմայով, և ՀՀ ԱԱԾ-ին ուղղված մեր այս հարցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից պատասխանել են. ««ՄՏՍ Հայստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»: Այդ դեպքում ինչպե՞ս են հայտնվել նրանց ձեռքին «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան