«Հրապարակ». Փաշինյանն ապահովագրում է իր իշխանությունը. Կառավարությունում փոփոխություններ է նախապատրաստում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքական հնարավոր զարգացումներին կամ թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իր իշխանությունը։ Երեկ կառավարությունը որոշեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 2-3 հազար դրամով: Իհարկե, ահռելի գնաճի ֆոնին թոշակների այս չնչին բարձրացումը որևէ նշանակություն չի կարող ունենալ մարդկանց կյանքում։ Մանավանդ իրենց միլիոնանոց աշխատավարձերի ֆոնին սա առնվազն ծաղր է հանրության նկատմամբ, բայց փիառի համար բավարար է:
Տեղեկություններ կան նաև, որ Փաշինյանը կառավարությունում ևս փոփոխություններ է նախապատրաստում։ Սպասում է, որ փողոցը կրկին կակտիվանա և երբ չնչին վտանգ ներկայացնի իշխանության համար, հանրային դժգոհությունները կպարպի որոշ նախարարների, կառավարության անդամների հրաժարականներով: Այսպես կոչված` ազգային համաձայնության կամ կոմպրոմիսային կառավարության ձևավորման քայլերով:
Մեր տեղեկություններով, հավանական գործընկերներն են Էդմոն Մարուքյանը, ով հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին և 1-2 նախարարական պորտֆելի, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարի, Արամ Սարգսյանը, ով հավակնում է փոխվարչապետի պաշտոնին: Բանակցություններ են ընթանում նաև ԲՀԿ-ի հետ, բայց Գագիկ Ծառուկյանն ավելի դժվար է տրվում համոզչական աշխատանքներին, հույս ունեն, որ, ի վերջո, տեղի կտա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա