Քրիստինա Վարդանյան. Երևանում ծառերը կանգնած, շարքով մահանում են
Բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ծառերը կանգնած, շարքով մահանում են… Հերացի փողոց՝ սոսիներ, Կորյուն՝ հացենիներ, Բյուզանդ՝ սոսիներ, Չարենց՝ նախորդ տարվա ամբողջ տունկի չորացում, թեղիներ՝ տերևակերի գրոհ ամբողջ քաղաքում, կաղնիների զանգվածային վարակ (минирующая моль), սոսիների վաղաժամ տերևաթափ, բարդիների գագաթների չորացում՝ ինչը բույսի մահվան նշաններից է և ցանկը կարելի է շարունակել։
Ոռոգման խիստ պակաս, բույսերի դիմադրողականության զանգվածային անկում, ֆոտոսինթետիկ ակտիվության նվազում՝ պայմանավորված բույսերի ֆիզիոլոգիական վիճակով։
Այս ամենը լուրջ սպառնալիք է բնակչության առողջության համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան