100% բնական. Բլոգերները գնահատում են «Homeland»-ի պահածոները
«Homeland» պահածոների գործարանում աշխատանքային եռուզեռ է. ընթանում է հայկական արևահամ մրգերի և բանջարեղենի պահածոյացումը։ Այս օրերին հիմնականում պատրաստում են իմամ բայալդի, բանջարեղենային խորոված, խավիար, հոնի կոմպոտ։
Համեղ պահածոներ արտադրելու համար «Homeland»-ում օգտագործում են միայն թարմ և առողջ հումք՝ Հայաստանի արևահամ միրգ և բանջարեղեն։
Արտադրական պրոցեսին հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև հայտնի բլոգերները։ Նրանք եղան վերամշակման արտադրամասում, շրջայց կատարեցին և սեփական աչքերով տեսան պտղի մշակման ողջ գործընթացը՝ մաքրում, վերամշակում, խորովում, պահածոյացում և փաթեթավորում:
Գործարանը հագեցած է ամենավերջին սերնդի տեխնոլոգիաներով՝ նորարար եվրոպական սարքավորումներով, ավտոկլավներով, մթերքի մանրէազերծման ժամանակակից համակարգով: Աշխատանքային գործընթացը գրեթե ամբողջությամբ ավտոմատացված է։ Թե հումքը, թե վերջնական արտադրանքն անցնում են լաբորատոր ստուգում: էկոլոգիապես մաքուր, առանց որևէ հավելումների պահածոները սպառողին են հասնում 15-օրյա կարանտինային շրջանն անցնելուց հետո: Պահածոյացումը կատարվում է հատուկ վակուումային սարքավորման միջոցով՝ երաշխավորելով երկարաժամկետ պահպանումը:
«Homeland» ապրանքանիշը սպառողին է առաջարկում ավելի քան 100 անուն բանջարեղենային պահածոներ, մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։ Դրանց պատրաստման համար ընտրվում են լավագույն բաղադրատոմսերը՝ սկսած հայկական ավանդական տեսակներից մինչև համային հետաքրքիր համադրություններ։
Բլոգերների այցը գործարան կազմակերպել էր Մարիաննա Քաբաբյանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ շրջայցի նկատակն է բլոգերներին ցույց տալ, թե ինչպես և ինչ պայմաններում են պահածոյացվում միրգ-բանջարեղենը։
«Մենք այս տուրի փորձում ենք բլոգերների միջոցով հանրությանը ներկայացնել, թե ինչ պայմաններում են արտադրվում «Հոմլենդի» պահածոները։ Գիտեմ, որ շատերը սիրում են խավիար և բանջարեղենային խորոված՝ սմբուկով, լոլիկով, քաղցր և կծու պղպեղներով։ Մենք տեսանք, որ այստեղ այդ ամենը պատրաստում են հենց խորովելու միջոցով, ինչը ոչ բոլոր ընկերություններում է արվում»,- նշեց Մարիաննա Քաբաբյանը։
Նշենք, որ սմբուկի խորովման հոսքագիծը, որը ներդրվել է «Homeland» պահածոների գործարանում, միակն է Հայաստանում։
Նրա խոսքով՝ այս գործարանում պատրաստվող պահածոներն անվտանգ են, ուստի կարծում է, որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի նախապատվությունը կտա հենց այս ընկերության պահածոներին։
Ներկա բլոգերների մեծ մասը խոստովանում է՝ իրենք «Homeland»-ի սպառող են, ինչը ևս խոսում է տվյալ ընկերության որակյալ արտադրանքի մասին։
Բլոգեր Իրինա Թովմասյանն առաջին անգամ տվյալ ապրանքանիշի արտադրանքը փորձել է ամիսներ առաջ՝ «Gurman day» միջոցառման ժամանակ։ Դրանից հետո հաճախ է օգտագործում «Homland»-ի արտադրանքը։
«Այսօր որոշ պահածոներ օգտագործում եմ կերակուրներ պատրաստելուց։ Ես կողմնակից եմ հայկական արտադրությանը, դրա համար պետք է ցույց տալ, թե ինչպես է այն արտադրվում, շատերը նաև մեր տեսանյութերի շնորհիվ հաղորդակից կդառնան այդ ամենին և նախապատվությունը կտան տեղական արտադրանքին։ Միշտ հիանում եմ, երբ տեսնում եմ, որ Հայաստանում նման ծավալի մեծ արտադրություն կա, ինչպիսին «Homeland»-ն է»,- ընդգծեց Իրինա Թովմասյանը։
Բլոգեր Գայանե Պողոսյանին միշտ հետաքրքրել է, թե ինչպես է վերամշակման գործարաններում ընթանում պահածոյացման գործընթացը։ «Անվտանգության նկատառումներից ելնելով տանը պահածոներ չեմ պատրաստում։ Կարծում եմ, որ ավելի ճիշտ է դրանք ձեռք բերել արդեն մեծ փորձառություն ունեցող ընկերություններից։ Իսկ «Homeland»-ի արտադրանքը փորձել եմ և շատ եմ հավանում թե համը, թե փաթեթավորումը։ Հատկապես սիրում եմ թթուները, որը մեր տանը շատ ենք օգտագործում»,- նշեց նա։
Տաթև Քևնակսզյանը սոցիալական ցանցերում հիմնականում ներկայացնում է այնպիսի նյութեր, որոնք հետաքրքիր են երիտասարդ մայրիկներին։ Նրա խոսքով՝ թեև մայրերին պետք է խորհուրդ չտալ պահածոյացված սնունդ օգտագործել երեխաների սնունդում, բայց բացառություններ լինում են, որի անունն է «Homeland»։
«Ես այս ապրանքանիշի իրական սպառողներից եմ, քանի որ «ամենածույլ» մամաների դասին եմ պատկանում. երբևէ պահածոներ չեմ պատրաստել։ Դա է պատճառը, որ նախընտրում եմ դրանք ձեռք բերել խանութից։ «Homeland»-ն այն հիմնական ապրանքանիշներից է, որ մեր ընտանիքում օգտագործում ենք, ինչու չէ նաև երեխային ենք տալիս։ Հատկապես նախընտրում ենք սմբուկով պատրաստված պահածոները»,- ասաց երիտասարդ մայրիկը։
Նշենք, որ «Homeland» ապրանքանիշը պատկանում է «Դերժավա-Ս» ընկերությունների խմբին: Արտադրության կազմակերպման համար ներդվել է ավելի քան 3,5 միլիարդ դրամ, ստեղծվել է ավելի քան 250 աշխատատեղ։
Պահածոների գործարանը բացվել է 2017 թվականին, արդեն 2019-ին բազմատեսակ պահածոներով մտել է տեղական շուկա, իսկ կարճ ժամանակ անց արտահանվել է Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական մի շարք երկրներ՝ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Ամստերդամ: Ընկերությունն առաջարկում է պահածոների ավելի քան 100 անուն տեսականի, այդ թվում՝ մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։
Առաջարկվող պահածոների պատրաստման ընթացքում նվազագույնի են հասցվել արհեստական հավելանյութերի, կոնսերվանտների և այլ հավելումների օգտագործումը՝ սպառողի առողջության հանդեպ մշտական հոգածությամբ ու նրա սննդային նախասիրությունները հաշվի առնելով:
Հարակից հրապարակումներ`
- «Homeland». հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոները՝ «Rest-hotel HoReCa Expo- 2022»-ում
- Համեղ ու հյութեղ, քաղցր ու թթու. ֆուդ-բլոգերները գնահատում են «Homeland»-ը
- Ինչպես պահածոյացնել մթերքը, որ պահպանվի իրական համը, պահածոն էլ լինի 100% բնական. բաղադրատոմսերի գաղտնիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան