Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի 34 կմ-ի շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) շուրջ 34 կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
Հիմնադրամից հայտնում են՝ աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մաս:
Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ-երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հոտկտեմբերի 06-ը` ժամը 16:00 (Երևանի ժամանակով):
Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին