Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել հակառուսական հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու վերաբերյալ։
Ինչպես ներկայացրել էին կազմակերպիչները, այն «Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիան դատապարտող հավաք և երթ» էր։
ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված ժամկետում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։
Բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ Մարդու իրավոււնքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից»։
Հաղորդագրությունը տարածվել է հայերեն ու անգլերեն։