Երևանը երեխա ունեցող ռուս ընտանիքների համար դարձել է հանգստի ամենանախընտրելի վայրը
Փորձագետները պատմել են, թե որտեղ են այս ամառ ամենից հաճախ ընտանիքներն իրենց երեխաների հետ հանգստացել։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ըստ վերլուծաբանների, Սոչին դարձել է ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունը։ Այս առողջարանային քաղաքին բաժին է ընկնում «մանկական ուղևորահոսքի» 35 տոկոսը։ Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում Մոսկվան է, իսկ երրորդ տեղում՝ Սանկտ Պետերբուրգը։
Լավագույն տասնյակում են նաև Կալինինգրադը, Մախաչկալան, Միներալնիե Վոդին, Կազանը, Նովոսիբիրսկը, Վլադիվոստոկը և Իրկուտսկը:
Իսկ արտասահմանյան ուղղություններից երեխաների հետ զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջվածն են Երևանը, Բիշքեկը, Անթալիան, Բաքուն և Տաշքենդը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին