Ալիևն ու կինը տոնում են Բերձորի «գրավումը»
Թշնամի երկրի ղեկավարները՝ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան սոցիալական ցանցերում տոնում են Բերձորը, Սուսը, Աղավնոն իրենց նվիրելու օրը։
«Ղարաբաղն Ադրբեջանն է»,-գրել է այսօր ծննդյան 58-րդ տարեդարձը նշող Ալիևան՝ տարիներ անց պատասխանելով Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը։
Ի դեպ, շատերը պնդում են, որ հենց «Արցախը Հայաստանն է, և վերջ» հայտարարությունը հրահրեց 44-օրյա պատերազմը։
«Այսօր՝ օգոստոսի 26-ին ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում, Սուսում ու Զաբուխում»,-գրել է Ալիևն ու շնորհավորել ադրբեջանցիներին։
Վերջինները հասցրել են մի դրոշ տնկել շենքերից մեկի վրա, ու Ազգային անվտանգության ծառայության ցուցանակ փակցնել դռներից մեկին։
Հարակից հրապարակումներ`
- Աղավնոյի բնակիչը խոզի արյուն է լցրել ու խոզի միս կախել տանը
- Աղավնոյի գյուղապետն առանց որևէ աջակցության կարողացել է պահել գյուղը, որի օրինակին հետևել են իր ընկերները. Իշխանյան
- Ադրբեջանցի լրագրողն այցելել է Աղավնո, զրուցել գյուղապետի, Արշակ Զաքարյանի ու մյուս գյուղացիների հետ
- Խանումյանն անպատասխան է թողնում Աղավնոյի մասին գրավոր հարցերը
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․
- Ալիևը հրահանգել է՝ Բերձորը, Սուսն ու Աղավնոն բնակեցնել ադրբեջանցիներով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին